Աշխարհ

22.01.2020 13:52


Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector ծառայության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առավել հաճախ անսարքությունների, որոնք գրանցվում են ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով հունվարի 21-ի ժամը 18:14-ից (Երեւանի ժամանակով չորեքշաբթի օրվա 03:14-ից), բախվում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Ճապոնիայի, Մեքսիկայի, Բրազիլիայի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության օգտատերերը: Ռուսաստանում խափանումների վերաբերյալ հաղորդումներ են ստացվում առավելապես Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից:

Downdetector-ի տվյալներով՝ օգտատերերի մեծ մասը (67 տոկոսը) խնդիրներ են ունենում՝ կապված Android-ի կառավարմամբ սարքերի համար հավելվածի հետ: Եվս 23 տոկոսը գանգատվում Է կայքի աշխատանքից: Օգտատերերի մոտավորապես 9 տոկոսը հայտնում Է Apple-ի սարքերի համար հավելվածների աշխատանքի խափանումներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը