Վարդան Օսկանյան. «Ես մարտի 1–ին ինձ համարում եմ կանխարգելման ողջ գործն անող մի ինչ–որ անհատ…»
Փետրվարի 28–ին «Սիվիլիթաս» հիմնադրամն անցկացրել է իր նոր՝ «Հարյուր հարց ու պատասխան» քննարկումների շարքի առաջին միջոցառումը։
Ամենամսյա այս քննարկումների հյուրերն են լինելու պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական գործիչներ և այլն։ Քննարկումները վարելու է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
«Հարյուր հարց ու պատասխան» շարքի առաջին հյուրը «Սիվիլիթասի» հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար ՎարդանՕսկանյանն էր։
Պատասխանելով 2008թ. մարտի 1–ի դեպքերի վերաբերյալ հարցերին` Վ. Օսկանյանն ասել է, որ ինքը մարտի 1–ի ոչ մասնակիցն է եղել, ոչ քողարկողը։
–Մարտի 1–ն իսկապես մեծ դժբախտություն էր, կասկած չկա։ Դա Հայաստանում պետք չէր տեղի ունենար։ Մեզ վայել բան չէր։ Դա մեզ շատ հետ գցեց և՛ ներքին, և՛ արտաքին խնդիրների առումով։ Բայց եղավ։ Պետք է մտածենք, ինչպե՞ս կարելի է դա կանխարգելել,– ասել է Վ.Օսկանյանն ու հավելել, որ հույս ուներ, թե 2,5–3 տարիների ընթացքում իշխանությունները կկարողանային այդ վերքը փակել, սակայն այն բաց է։
Նա ասել է, որ երբ իրեն առաջարկվեց մարտի 1–ին մամուլի ասուլիս ունենալ, ինքը համաձայնել է 2 պատճառով։ Առաջինը, որովհետև դա իր քաղաքական պատասխանատվությունն էր։
–Ես զգացի, որ այդ օրն ինչ–որ մեկը պետք է ժողովրդի հետ խոսեր։ Լռությունը նման պայմաններում, երբ առավոտյան լուրջ դեպքեր են եղել, բախումներ են եղել հասարակության և ոստիկանության միջև, լռությունն ամենավտանգավոր բանն էր, որ կարող էր լինել։ Առաջինը՝ իմ պատասխանատվության գիտակցությունն էր, որ մղեց, որ այդ ելույթն ունենամ,– ընդգծել է նա։
Նա նշել է, որ իր ելույթը եղել է 18։00–ին, երբ դեռ կրակոց չէր եղել։ Վ.Օսկանյանն ընդգծել է նաև, որ այդ օրը ինքը ՀՀ նախագահի առջև մի պայման է դրել, որ ինքըն իր մամուլի ասուլիսում հայտարարելու է, թե նախագահը պատրաստ է, համաձայն է ընդդիմության հետ հենց այդ պահին երկխոսության նստելու` իրավիճակից ելք գտնելու համար։ Նախագահը, նրա խոսքերով համաձայն էր դրան։
–Ես ինձ այդ օրը համարում եմ կանխարգելման ողջ գործն անող մի ինչ–որ անհատ, ոչ թե մասնակից, մեղսակից։ Բացարձակապես այդպիսի բան չի եղել։ Ինձ շատ են ասում, որ այս հարցը շատ է ծանրացել ինձ վրա և միգուցե կարելի է ներողություն խնդրել։ Ես ներողություն խնդրելու բացարձակ խնդիր չունեմ։ Ներողություն կարելի է խնդրել, բայց ներողությունը որպեսզի ազնիվ, անկեղծ ներողություն լինի նախ ես պետք է հավատամ, որ ինչ–որ սխալ բան եմ արել։ Երբ ես չեմ զգում, որ սխալ բան եմ արել և ներողություն խնդրելն անազնիվ կլինի։ Եթե ես զգայի, որ սխալ բան եմ անում, այն ժամանակ չէի անի– ասել է նա։
Իշխանությունը, նրա կարծիքով, մարտի 1–ի վերքն ամոքելու համար կարող էր գնալ ամենապարզ ճանապարհներից մեկով՝ ազատ արձակեր բոլոր այն անհատներին, ովքեր ձերբակալվել էին այդ դեպքերի արդյունքում.
–ՀՀ նախագահի առաջին որոշումներից մեկը պետք է դա լիներ և ես հույս ունեի, որ նախագահը դա կանի։ Դրանով առաջին քայլը կարվեր այդ վերքը փակելու։
Անդրադառնալով այդ օրերին ԱԳՆ մի խումբ աշխատակիցների հայտարարությանը, թե հնարավոր է արյունահեղություն լինի, Վարդան Օսկանյանն ասել է, որ ինքն այդ մարդկանց արարքի գնահատականը դեռ այն ժամանակ է տվել։
–Ցավով եմ ասում, այդ տղաներն աշխատանքից հեռացվեցին,– ասել է նա և հավելել, որ այդ արված հայտարարության նույն բովանդակությամբ տեքստն իրեն առաջարկվել էր ներկայացնել որպես ԱԳՆ հայտարարություն։ Ինքը մերժել էր, սակայն նույն օրը երեկոյան, իր կողմից մերժված տեքստը հայտարարվում է մի 5–6 հոգու կողմից,– Մի ամբողջ տեքստ ներկայացվեց, որին նախարարը համաձայն չէր։ Սա ես շատ բացասական եմ գնահատում, ցավում եմ, որ ստիպված էի նման քայլի գնալ։
«Մարտի 1–ից հետո ձերբակալվածները քաղբանտարկյալնե՞ր են» հարցին ի պատասխան, Վ.Օսկանյանն ասել է.
–Իմ ձևակերպումը հետևյալն է՝ անազատության մեջ գտնվողներ քաղաքական գործունեության արդյունքում։ Երևի թե նույն բաներն են, բայց ես նախընտրում եմ իմ ձևակերպումը։ Այո՛, գտնում եմ, որ բոլոր նրանք, ովքեր մարտի 1–ին իրենց գործունեության արդյունքում հայտնվել էին անազատության մեջ պետք է առաջին օրվանից ազատ արձակվեին։ Այսօր էլ ուշ չի։
Վարդան Օսկանյան. «Ես մարտի 1–ին ինձ համարում եմ կանխարգելման ողջ գործն անող մի ինչ–որ անհատ…»
Փետրվարի 28–ին «Սիվիլիթաս» հիմնադրամն անցկացրել է իր նոր՝ «Հարյուր հարց ու պատասխան» քննարկումների շարքի առաջին միջոցառումը։ Ամենամսյա այս քննարկումների հյուրերն են լինելու պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական գործիչներ և այլն։ Քննարկումները վարելու է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: «Հարյուր հարց ու պատասխան» շարքի առաջին հյուրը «Սիվիլիթասի» հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր։ Պատասխանելով 2008թ. մարտի 1–ի դեպքերի վերաբերյալ հարցերին` Վ. Օսկանյանն ասել է, որ ինքը մարտի 1–ի ոչ մասնակիցն է եղել, ոչ քողարկողը։

7or.am