Լրահոս

28.02.2011 17:38


Լեռնապատի գյուղապետն ընդդեմ գյուղի բնակիչների

2011 թ. մարտի 1-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստ` Լեռնապատ համայնքի գյուղապետ Վանո Եղիազարյանն ընդդեմ Գեւորգ Մելքոնյանի:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչները բաց նամակ են ուղարկել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանի անօրինականությունների, չարաշահումների, յուրացումների եւ բազմաթիվ այլ անօրինականությունների վերաբերյալ: 2010 թ. սեպտեմբերի 1-ին գյուղապետի կողմից թույլ տրված անօրինականությունների մասին նաեւ հոդված է տպագրվել «Ժամանակ» օրաթերթում: Գյուղապետ Վանո Եղիազարյանը դատի է տվել համագյուղացիներ Գևորգ Մելքոնյանին, ովքեր «Ժամանակ» օրաթերթի համարում մի քանի, ըստ գյուղապետի` «վիրավորական» և «զրպարտչական» արտահայտություններ էին արել իր հասցեին և լրատվամիջոցով արատավորել իր բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը:

Այս խորագրի վերջին նյութերը