«Իսլամական պետության» նոր առաջնորդն Ամիր Մոհամմադ Աբդուլ Ռահման ալ֊Մաուլի ալ֊Սալբին է, որը եղել է այս կառույցի համահիմնադիրներից մեկը և ազգությամբ ոչ թե արաբ է, ինչպես խմբավորման մեծամասնությունը, այլ իրաքցի թուրքմեն է, ծնվել է Թալ Աֆար շրջանում։
Այս մասին գրում է բրիտանական The Guardian թերթը, հղում անելով երկու հետախուզական ծառայության պաշտոնյաների։
Ըստ աղբյուրի՝ ալ֊Սալբին առաջնորդ է նշանակվել Աբու Բաքր ալ֊Բաղդադիի սպանությունից ժամեր անց, իսկ անցած տարվա վերջին որոշ լրատվամիջոցներում որպես նոր առաջնորդ հայտարարված Աբու Իբրահիմ ալ֊Հաշիմի ալ֊Քուրաիշի անունով անձի թեկնածությունը չի ընդունվել ԻՊ այլ առաջնորդների կողմից։
Ալ֊Սալբին նաև հայտնի է Հաջի Աբդուլլահ և Աբդուլլահ Քարդաշ մականուններով՝ թեպետ իրաքցի որոշ պաշտոնյաներ, ըստ աղբյուրի, կարծում են, որ Աբդուլլահ Քարդաշը եղել է ԻՊ մեկ այլ գործիչ և մահացել է երկու տարի առաջ։
The Guardian֊ը գրում է, որ դեռ 2019թ․ հոկտեմբերի 27-ին, երբ ալ֊Բաղդադին նոր էր սպանվել, ԱՄՆ պետդեպարտամենտը ալ֊Սալբիի և խմբավորման երկու այլ բարձրաստիճան ներկայացուցիչների համար 5 մլն դոլար գլխագին է նշանակել։
Նաև ուշագրավ է, որ Սալբիին փնտրում են նաև Թուրքիայում, քանի որ նրա եղբայրը՝ Ադել Սալբին, այնտեղ անդամակցում է «Իրաքի թուրքմենական ճակատ» (թուրք․՝ Irak Türkmen cephesi) կուսակցությանը, և ըստ որոշ տվյալների, ալ֊Սալբին ԻՊ առաջնորդ նշանակվելուց առաջ կապ է պահպանել եղբոր հետ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ սիրիական Իդլիբ շրջանում ԱՄՆ հատուկ ծառայությունների գործողության արդյունքում սպանվել է ԻՊ ղեկավար Աբու Բաքր Ալ–Բաղդադին։ Սա, իհարկե, ԻՊ առաջնորդի մահվան մասին առաջին հայտարարությունը չէր [1, 2, 3]։
Հոկտեմբերի 31-ին, ըստ միջազգային «Ռոյթերս» գործակալության, ԻՊ–ն հաստատել էր Բաղդադիի մահը, հայտարարելով, որ նրա իրավահաջորդ է նշանակվել Աբու Իբրահիմ ալ–Հաշեմի ալ–Ղուրաիշին (Abu Ibrahim al-Hashemi al-Quraishi), իսկ նոյեմբերի 1-ին Թրամփն իր թվիթերյան էջում գրեց, որ ԱՄՆ-ն գիտի ԻՊ նոր առաջնորդի անունը։
The Guardian-ը ԻՊ նոր առաջնորդի անունն է հայտնել

Աղբյուրը՝ razm.info