Լրահոս

28.02.2011 17:34


ԺԿ առաջնորդը կարմիր քարտ ցույց տվեց իշխանության վարած քաղաքականությանը

ԺԿ առաջնորդը կարմիր քարտ ցույց տվեց իշխանության վարած քաղաքականությանը

Այսօր Տիգրան Կարապետյանի հրավիրած հանրահավաքում ԺԿ առաջնորդը իր խոսքում նշել է,  որ ժողովուրդը պետք է կանգնի ու արժանապատվություն պահանջի։

–Իշխանություններն են սննկացրել ողջ Հայաստանը, – ասել է Տ.Կարապետյանը։

ԺԿ առաջնորդն ու հանրահավաքի մասնակիցները կարմիր քարտ ցույց տվեցին իշխանության վարած քաղաքականությանը և հայտնեցին իրենց անվստահությունը։

Տիգրան Կարապետյանը քննադատեց, իշխանության վարած քաղաքականությունը, մասնավորապես նշելով, որ այլ երկրներից պարտքեր են վերցնում՝ չունենալով հատուկ ծրագիր, թե ինչպես են վերադարձնելու։ Նա դատապարտեց փողոցային առևտուրն արգելելու մասին Երևանի քաղաքապետարանի ընդունած որոշումը, որն այլընտրանք չի տրամադրում։

Իրենք անում են ամեն ինչ իրենց համար, Հայաստանը պատանդ է դարձել իրենց ձեռքում, – նշել է Տ. Կարապետյանը։

Իր խոսքի վերջում Տ. Կարապետյանն ասաց, որ մարտի 21–ին նույնպես հանրահավաք է հրավիրում, «ուր այլևս չենք պահանջի արտահերթ ընտրություններ, կպահանջենք, որ նրանք հեռանան մեզանից ու մեր վճռական խոսքը կասենք»։

Այս խորագրի վերջին նյութերը