Լրահոս

28.02.2011 17:24


Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում կատարվել է գողություն

Սույնով տեղեկացնում ենք, որ 2011 թվականի լույս փետրվարի 27-ի գիշերը անհայտ անձը (անձինք) մուտք են գործել ք. Երեւան, Նալբանդյան 7 թիվ 2 հասցեում գտնվող Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակ եւ կատարել գողություն: Կազմակերպությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի նյութական վնաս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ստեղծվել է 1995 թվականին՝ Երեւանում: ՀԵԻԱ-ի հիմնական գործունեությունը ուղղված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, բնակչությանը անվճար իրավաբանական ծառայությունների մատուցմանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին: Ներկայումս ՀԵԻԱ-ն գործարկում է 9 հակակառուպցիոն կենտրոններ՝ Երեւանում եւ ՀՀ մարզերում:

Սույն հայտարարությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ուղարկվում է այժմ, հաշվի առնելով, որ պատճառված վնասից հետո կազմակերպությունը նոր է սկսել շարունակել իր բնականոն աշխատանքները:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Այս խորագրի վերջին նյութերը