Հարցազրույց

21.01.2020 10:56


Գեորգի Կուտոյանն ինչ-որ տեղեկություններ է ունեցել, որոնք հրապարակային չեն եղել․ Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Գեորգի Կուտոյանն ինչ-որ տեղեկություններ է ունեցել, որոնք հրապարակային չեն եղել․ Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմը համաձայնեցված է եղել Ռուսաստանի հետ և ՌԴ-ն կողմ է եղել։ Եվ ինչ-որ տեղ Ռուսաստան-Ադրբեջան տանդեմն է սկսել ապրիլյան պատերազմը։ Դա լուրջ ինֆորմացիա է։ Ես շատ կուզենայի ԱԺ քննիչ հանձնաժողովը ԱԱԾ-ին դիմի և հարցնի՝ եղե՞լ է նման բան»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքական վերլուծությունների ակունք» կենտրոնի տնօրեն, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի անդամ Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանությանը։

Նրա խոսքերով «ինչ-որ բան դրդել է երիտասարդ մարդուն» ինքնասպանության գնալու համար։ Գ․Կուտոյանը ԱԱԾ պետ էր 2016-2018թթ․, և այդ ընթացքում եղել են երկու այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են նույն Ապրիլյան պատերազմը և «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումը։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած տարի հայտարարել էր, որ ԱԱԾ-ից կարևոր փաստաթղթեր են անհայտացել։ Հետո պարզաբանում եղավ, որ վերականգնվել է դրանց մեծ մասը, և դրանք վերաբերել են նաև Մարտի 1-ի իրադարձություններին։ Այդ փաստաթղթերի անհետացումն ամենայն հավանականությամբ եղել է Գ․Կուտոյանի պաշտոնավարման ընթացքում։ Այդպիսով, միգուցե նա ունեցել է այնպիսի գաղտնի տեղեկատվություն, որի կրելն ինքնին վտանգավոր է եղել և ցանկալի չի եղել ինչ-որ մարդկանց համար։ Եվ այդ տրամաբանության մեջ էլ եղել է ԱԱԾ նախկին տնօրենի ինքնասպանությունը։

«Անպայման Գևորգ Կուտոյանն ինչ-որ տեղեկություններ է ունեցել, որոնք հրապարակային չեն եղել»,-պատասխանեց Ռուբեն Հակոբյան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը