Տնտեսական

21.01.2020 10:36


Տնտեսական հեղափոխություն կլինի, բայց միայն իշխանությունների կյանքում․ «Փաստ»

Տնտեսական հեղափոխություն կլինի, բայց միայն իշխանությունների կյանքում․ «Փաստ»

«2020 թվականին տնտեսական առումով բարդ տարի է լինելու, չնայած իշխանությունները շարունակում են հայտարարություններ անել տնտեսական հեղափոխության շարունակականության մասին (իբր սկիզբ եղել է)։

Կառավարությունը կանխատեսում է, որ 2020 թվականին հնարավոր կլինի ապահովել 4,9% տնտեսական աճ, սակայն այդ ցուցանիշը բոլորովին չի համընկնում տնտեսական հեղափոխության տրամաբանությանը, որը ենթադրում է ավելի բարձր աճ։

Չնայած վարչապետը հանրությանը հույսեր է ներշնչում, որ տնտեսական աճը ամրագրված 4,9%-ից բարձր է լինելու, սակայն միայն հույսերով ու դրական սպասումներով պետք չէ բավարարվել, քանի որ կան բազմաթիվ իրական ռիսկեր, որոնք կարող են բացասաբար ազդել տնտեսության վրա և նշվածից էլ ցածր տնտեսական աճ գրանցել։

ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ապրանքների ներմուծման մաքսային դրույքաչափերի ավելացման հետևանքները Հայաստանի տնտեսության վրա արդեն իսկ նկատելի են։ Խնդիրն այն է, որ 2020 թվականի հունվարի 1-ից մոտ 700 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափ ավելացել է:

Եվ մեծ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ թանկացող ապրանքատեսակների թվում կան նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղորայք։

Ըստ այդմ, թանկացումներ են սպասվում գյուղատնտեսության, առողջապահության, տեքստիլ արդյունաբերության, շինարարության և այլ ոլորտներում։

2020 թվականի հունվարից Հայաստանում ուժի մեջ են մտնում նաև ավտոմեքենաների մաքսազերծման ԵԱՏՄ դրույքաչափերը, որի արդյունքում երրորդ երկրներից ներկրված մեքենաների մաքսազերծումը թանկանալու է մոտ 6 անգամ։

Իսկ սա նշանակում է, որ երրորդ երկրներից մեքենաների ներմուծման գործընթացը, որի արդյունքում մեծ գումարներ էին մուտքագրվում պետբյուջե, կանգ է առել, որի արդյունքում էլ հայաստանյան շուկայում արդեն ավտոմեքենաների գների բարձրացման միտում է նկատվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը