Լրահոս

28.02.2011 16:38


Մարդատար տրասպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց բյուջետային արտոնյալ վարկերի տրամադրման կարգի վերաբերյալ

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներ է ներկայացրել ներմուծում ազատ շրջանառության համար մաքսային ռեժիմով մարդատար տրասպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց բյուջետային արտոնյալ վարկերի տրամադրման կարգի վերաբերյալ:

Ըստ կարգի`վարկի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան տարածքում տեղակայված բանկի մասնաճյուղում: Վարկերը տրամադրվում են անտոկոս` վեցամսյա վերադարձման ժամկետով:

Ծրագրի շրջանակում  վարկեր կարող են ստանալ 2005 թվականից վաղ թողարկման տարեթվով,  5 մլն ՀՀ դրամից ցածր մաքսային արժեքով մինչև 10 տեղանոց  մարդատար տրանսպորտային միջոց(ներ) Հայաստանի Հանրապետության տարածք «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով իր անունից հայտարարագրման համար ներմուծող ՀՀ տարածքում մշտապես բնակվող կամ մշտապես հաշվառված ցանկացած այն ներմուծողները (ներառյալ անհատ ձեռնարկատերը), ովքեր մինչև 2011 թվականի  մարտի 18-ը ներառյալ մաքսային սահմանի հատմամբ և փոխադրման ամփոփագրի լրացմամբ  Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել են 2011թ հունվարի 26-ից հետո Հայաստանի Հանրապետության տարածքից վերաարտահանված` նախկինում <ժամանակավոր ներմուծում> մաքսային ռեժիմով ներմուծված տվյալ տրանսպորտային միջոցը:

Վարկային պայմանագիր կնքելու նպատակով մարզի բնակիչը մինչև 2011 թվականի մարտի 25-ը ներառյալ  պետք է դիմում ներկայացնի մարզպետարան, Երևան քաղաքում մշտապես բնակվողը` ՀՀ ֆինանսների  նախարարություն`  ներկայացնելով անձնագրի, սոցիալական քարտի (սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի) պատճենը, ինչպես նաև

  • 2011 թվականի հունվարի 26-ից հետո տրանսպորտային միջոցի վերաարտահանման մաքսային հայտարարագրի և իր անվամբ ՀՀ տարածք ներմուծելու  փոխադրման ամփոփագրի պատճենները,
  • տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկանք` տրված մարզի բնակչին` մարզպետարանի, իսկ Երևան քաղաքի բնակչին` Մաքսատան կողմից:

Մաքսային արժեքի շեմին ներմուծվելիք կամ ներմուծված տրանսպորտային միջոցի բավարարումը պարզելու նպատակով մարզի բնակիչը տրանսպորտային միջոցի բնութագրող և նույնականացման տվալները ներկայացնում է իր բնակության վայրի մարզպետարան, Երևան քաղաքի բնակիչը` մաքսատուն:

Մարզպետարանն անձից ստացած տվյալները ներկայացում է վերադաս մաքսային մարմին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում մարզպետարանին է ներկայացնում տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվություն, ինչի հիման վրա մարզպետարանը ներմուծողին գրավոր հայտնում է նախնական մաքսային արժեքը:

Երևան քաղաքի բնակիչ ներմուծողին Մաքսատունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տեղեկանք ներկայացված տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը