Լրահոս

28.02.2011 16:36


«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը փոփոխվում է

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը փոփոխվում է

Այսօր  ԱԺ-ն քննարկել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

2010թ. հոկտեմբերի 27-ին ընդունված և դեկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած նույնանուն օրենքը հասարակության մի ստվար հատվածի`հատկապես ապագա մայրերի դժգոհությունն առաջացրեց:

Այժմ կառավարության ներկայացրած այս նախագծով մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է նաև ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի տոնական ոչ աշխատանքային օրերի համար: Ներկայացված նախագծով, եթե անձը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվա նախորդող 12 ամիսներին անընդհատ աշխատել է, ապա նրա հղիության և ծննդաբերության նպաստի միջոցով տրամադրվող փոխհատուցումը կկազմի միջին աշխատավարձի 100 տոկոսը: Իսկ եթե այդ ժամանակահատվածում անձը 12 ամսից պակաս է աշխատել, ապա նրա նպաստի չափը համամասնորեն կնվազի:

Այս և մի շարք այլ փոփոխություններն ունենալու են հետադարձ ուժ:

ՀՀ սոցիալական ապահովության նախարար Արթուր Գրիգորյանի խոսքով`գործող օրենքի հիման վրա նշանակված հղիության և ծննդաբերության նպաստները կվերահաշվարկվեն նոր կարգով, և եթե վերահաշվարկված նպաստի չափը բարձր է նախկինում նշանակված հղիության և ծննդաբերության նպաստի չափից, ապա շահառուին կվճարվի տարբերությունը: Պակաս լինելու դեպքում վերահաշվարկ չի կատարվի:

Անդրադառնալով օրինագծում կատարված փոփխություններին` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանը հայտարարել է.

-Հիմա հայ կանայք հանգիստ կարող են հղիանալ և երեխա  ունենալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը