Լրահոս

28.02.2011 16:07


Թատերագիր. «Հասարակությունը վերցնում է այն, ինչ մատուցում ես»

Թատերագիր. «Հասարակությունը վերցնում է այն, ինչ մատուցում ես»

Թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է, թե գրականության հանդեպ մարդկանց հետաքրքրությունը կորել է։

Սա շատ ողբալի իրավիճակ է: Մեկն ընդհանրապես գումար չունի, մեկը հավես չունի: Եթե երկու գրախանութ կա, և հազար ու մի ապուշ իտալական խանութ, սա մեր դիմանկարն է։ Ես ի՞նչ ասեմ՝ հարյուր ու մի պատճառ կա, որ մարդիկ գիրք չեն կարդում: Զարմանալի է, բայց մարդիկ դեռ թատրոն գնում են: Մարդիկ սիրում են թամաշա անել: Այս ազգին շարժում է պետք՝ «դվիժենի» է պետք: Ասում են՝ քրիստոնյա ենք, բայց որտեղից է երևում, որ քրիստոնյա ենք: Պետք է դա քո վրայից երևա,–ասել  է նա:

Վահրամ Սահակյանն անդրադարձել է նաև սերիալներին և նշել, որ դրանց տարածման մեղավորը կառավարությաննն է։

–Հանգիստ ձևով մեր հեռուստատեսությունը կարելի է սարքել ճաշակով: Պետք է ստեղծել հանձնաժողովներ, որոնք աստիճանաբար 10% ճաշակով բանից ու 90% աղբից կպահանջեն ավելին, ու այդ ճաշակով բաների տոկոսը տարեցտարի կավելանա: Ինչպես էր առաջ, որ քաղաքային ռադիոյով միայն ճաշակով բաներ էինք լսում։ Ահա, այդ դեպքում արդեն չի առաջանա խնդիր։ Հասարակությունը վերցնում  է այն, ինչ մատուցում ես,–նշել  է նա։

Վահրամ Սահակյանը նաև նշել է, թե իր պիեսներում, որոնք բեմադրվում են, ոչ մի քաղաքական գործչի նկատի չի ուեննում, որովեհտև ոչ ոք արժանի չէ դրան.

Սկսած այն թվերից և դրանից հետո՝ չկա որևէ քաղաքական գործիչ, որն արժե, որ ես նրանց նկատի ունենամ։ Ո՞վ են նրանք, որ ես նկատի ունենամ: Ո՞վ կա՝ Արթուր Բաղդասարյա՞նը։ Ո՞վ է նա, որ նրան նկատի ունենամ կամ այլ մեկին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը