Լրահոս

28.02.2011 15:41


Վահրամ Սահակյան. «Մտավորականը պետք է խորհուրդ տա կառավարությանը, այլ ոչ թե ընտրություններից առաջ մտնի նրա թևի տակ»

Վահրամ Սահակյան. «Մտավորականը պետք է խորհուրդ տա կառավարությանը, այլ ոչ թե ընտրություններից առաջ մտնի նրա թևի տակ»

Թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե եթե լինի առողջ ու հասկացող կառավարություն, մտավորականը կկարողանա օգնել նրան ու ճիշտ խորհուրդներ տալ։

Մտավորականները պետք է խորհուրդ տան, այլ ոչ թե ընտրություններց առաջ գան ու գոռան՝ եկե՛ք սրան ընտրեք, և այլն։ Դրա համար էլ բոլորն ասում են՝ մտավորականներն էս են, էլի՝ ընտրություններից առաջ գնում–մտնում են իշխանությունների թևի տակ,–ասել  է նա։

Վահրամ Սահակյանը նաև նշել է, թե ամեն ինչ երկկողմանի պետք է լինի, քանի որ եթե իշխանությունն ու կառավարությունը այնքան խելք չունենան, որ ընդունեն մտավորականների ասածը, մտավորականն ինչ էլ ասի, մեկ է, տեղ չի հասնելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը