Աշխարհ

20.01.2020 12:35


Թրամփը մտադիր է խստացնել այցագրերի տրման կանոնները

Թրամփը մտադիր է խստացնել այցագրերի տրման կանոնները

Սպիտակ տունը պլանավորում Է խստացնել այցագրերի տրման կանոններն օտարերկրացի այն կանանց համար, որոնք ԱՄՆ են ժամանում ծննդաբերելու երեխաներ, որպեսզի վերջիններս ինքնաբերաբար ամերիկյան քաղաքացիություն ստանան: Այդ մասին հայտնել Է Axios պորտալը՝ վկայակոչելով նախագահական վարչակազմի ներկայացուցիչների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը երաշխավորվում Է ԱՄՆ-ի Սահմանադրության 14-րդ ուղղմամբ: Այդ դրույթը նախագահ Դոնալդ Թրամփը համարել Է «բացարձակ ծիծաղելի»:

Փոփոխվում են B տիպի այցագրերի տրման կանոնները, որոնք կարճ ժամկետով տուրիստական եւ գործարար նպատակներով ժամանման համար տրվում են հայցորդներին, հրատարակությանը պատմել Է Սպիտակ տան մի աղբյուր:

Պետական դեպարտամենտի աշխատակիցները կարող են մերժել փաստաթուղթ տալը, եթե համարեն, որ դիմողը պլանավորում Է երկիր ժամանել, որպեսզի քաղաքացիության հասնի երեխայի համար:

Թրամփի աշխատակազմին մոտ՝ Ներգաղթի հետազոտության կենտրոնի գնահատումներով՝ տարեկան մոտավորապես 33 հազար օտարեկրացի երեխա Է ծնվում ԱՄՆ-ի տարածքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը