Շաքարավազի գինը բարձրացել է. հանձնաժողովը տեղյակ է
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տիրապետում է տեղեկատվությանը, որ շաքարավազի գնի բարձրացում է տեղի ունենում: Այս մասին «7օր»-ին ասել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը` թեև հավելելով, որ այդ կապակցությամբ որևէ մեկնաբանություն այժմ չի ցանկանում տալ:
-Դուք հետևո՞ւմ եք միջազգային շուկայի զարգացումներին: Ես սա որպես արդարացում չեմ բերում տնտեսվարող սուբյեկտների համար: Ձեր կարծիքով գնագոյացման վրա ի՞նչ գործոններ են ազդում: Շաքարավազը երկրո՞ւմ է արտադրվում: Ներմուծվում է չէ՞ դրսից: Արտադրվում է, բայց հումքը ներկրվում է չէ՞,-միայն ասել է Ա. Շաբոյանը` ավելացնելով, որ գնագոյացման վրա ազդում են բազմաթիվ և բազմապիսի գործոններ:
-Հանձնաժողովի պատասխանատվությունն այնքանով է, որքան երբ կան գերիշխող սուբյեկտենր այդ դաշտում և այդ բարձրացումը չհիմնավորված է, պարզապես կամայական բարձրացում է տեղի ունեցել, որևէ այլ տնտեսական գործոնով դա հիմնավորված չէ,-ասել է Ա. Շաբոյանը.-Գների բոլոր տեսակի փոփոխությունները դեռևս չի նշանակում չարաշահում: Գնագոյացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ` և’ ներքին, և’ արտաքին: Հանձնաժողովն այդ դեպքում պատասխանատու չէ:
Նշենք, որ քաղաքացիների կողմից «7օր»-ում ստացված ահազանգերի համաձայն`մի քանի օր է մանրածախ մի շարք խանութներում 1կգ շաքարավազը 340 դրամից դարձել է 400 դրամ:
Շաքարավազի գինը բարձրացել է. հանձնաժողովը տեղյակ է
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տիրապետում է տեղեկատվությանը, որ շաքարավազի գնի բարձրացում է տեղի ունենում: Այս մասին «7օր»-ին ասել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը` թեև հավելելով, որ այդ կապակցությամբ որևէ մեկնաբանություն այժմ չի ցանկանում տալ:
-Դուք հետևո՞ւմ եք միջազգային շուկայի զարգացումներին: Ես սա որպես արդարացում չեմ բերում տնտեսվարող սուբյեկտների համար: Ձեր կարծիքով գնագոյացման վրա ի՞նչ գործոններ են ազդում: Շաքարավազը երկրո՞ւմ է արտադրվում: Ներմուծվում է չէ՞ դրսից: Արտադրվում է, բայց հումքը ներկրվում է չէ՞,-միայն ասել է Ա. Շաբոյանը` ավելացնելով, որ գնագոյացման վրա ազդում են բազմաթիվ և բազմապիսի գործոններ:
-Հանձնաժողովի պատասխանատվությունն այնքանով է, որքան երբ կան գերիշխող սուբյեկտենր այդ դաշտում և այդ բարձրացումը չհիմնավորված է, պարզապես կամայական բարձրացում է տեղի ունեցել, որևէ այլ տնտեսական գործոնով դա հիմնավորված չէ,-ասել է Ա. Շաբոյանը.-Գների բոլոր տեսակի փոփոխությունները դեռևս չի նշանակում չարաշահում: Գնագոյացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ` և’ ներքին, և’ արտաքին: Հանձնաժողովն այդ դեպքում պատասխանատու չէ:
Նշենք, որ քաղաքացիների կողմից «7օր»-ում ստացված ահազանգերի համաձայն` մի քանի օր է մանրածախ մի շարք խանութներում 1կգ շաքարավազը 340 դրամից դարձել է 400 դրամ:
7or.am