Քաղաքական

20.01.2020 11:59

Հրայր Թովմասյանի հարցում չպետք է առաջնորդվել քմահաճույքով կամ ցանկությամբ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Հրայր Թովմասյանի հարցում չպետք է առաջնորդվել քմահաճույքով կամ ցանկությամբ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Եթե Հրայր Թովմասյանն ինչ-որ հանցանք է կատարել, խնդիր չկա, թող հանցանքը ներկայացնեն, մարդուն պատժեն՝ օրենքի սահմանում, բայց ոչ թե՝ քմահաճույքով կամ ցանկությամբ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Ցանկացած քաղաքացի պարտավոր է պատասխանատու լինել՝ իր արարքով, իր գործունեությամբ, իր կատարած հանցանքի չափով»,-ասաց նա։

Այն, ինչ 2015 թվականին Ծառուկյանի, ԲՀԿ-ի գլխին կատարվեց, հիմնական պատճառը սահմանադրական փոփոխություններն էին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկին։

«Ես ասում էի, որ պատերազմող երկրում այդպիսի բան չպետք է լինի։ Ես դեմ էի, բայց ոչ մի քաղաքական ուժ ինձ չպաշտպանեց։ Ես ասացի՝ եթե այդպես է, քաղաքական էջը կարող եմ ծալել։ Երբ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հետ ծանոթանանք, մեր առաջարկները կանենք, դիրքորոշում կհայտնենք»,-ասաց նա։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։