Լրահոս

28.02.2011 15:07


Վահրամ Սահակյան. «Ընդդիմության լիդերները պիգմեյներ են»

Վահրամ Սահակյան. «Ընդդիմության լիդերները պիգմեյներ են»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանն ասել է, թե չի տեսնում քաղաքական այնպիսի իրադարձություններ, որոնց շուրջ կարելի է ծավալվել, թե բոլոր կուսակցություններն էլ թիմավորված են և ունեն իրենց նպատակները` մնալ իշխանության կողքին կամ իշխանության մեջ, ու եթե ինչ-որ բան ուզում են փոխել, ապա` ելնելով իրենց շահերից:

– Քաղաքական հարցում միօրինակ կարծիք չի կարող լինել։ Եթե մենք հիշենք մեր անցածը՝  90–ական թթ., ապա կհասկանանք, թե ինչ է կատարվում։ Ցավոք սրտի, այսօրվա երիտասարդությունը՝ 18–22 տարեկանները, չեն կարող հիշել ու չեն կարող պատկերացնել, թե դա ինչպիսի ծանր հարված էր մեր ժողովրդի համար՝ հավասարազոր Հոլոքոստին։ Ու այսօր կանգնել այն մարդկանց կողքին, որոնք կազմակերպել են դա.... Այդ պիգմեյների կողքին կանգնելն ուղղակի դաստիարակության խնդիր է։ Այդ երիտասարդների հետ դաստիարակչական աշխատանք պետք է տանել, բայց ո՞վ տանի, ո՞նց տանի։ Ո՛չ կառավարությունն է ունակ դա անելու, որովհետև մտածում է միայն  իր մասին, ո՛չ էլ ընդդիմությունը՝ այդ ընդդիմության պարագլուխները ՝ պիգմեյները, որ մտածում են իշխանության գալու մասին։ Ու շատ լավ է, որ քաղաքական շատ ու շատ հանցագործներ դուրս չեն եկել բանտերից։ Եթե ինձ մնար, ես ավելի երկար կպահեի նրանց բանտում,–ասել  է նա։

Ըստ Վահրամ Սահակյանի՝ հասարակությունը շատ բևեռացված է՝ կա՛մ իշխանություն է, կա՛մ էլ ընդդիմություն։

Իսկ մեզ նման մարդիկ, որ ո՛չ այստեղ են, ո՛չ էլ այնտեղ, խոսում են կամ մի բան են ասում, նրանց պիտակավարում են ու ասում, թե սրա մարդն է, նրա մարդն է։ Չեմ հասկանում՝ իրենք կնի՞կ են, որ մենք իրանց մարդն ենք,–հավելել է նա։

Վահրամ Սահակյանը նշել է, թե այսօր նորմալ ընդդիմություն չկա, որ նրա կողքին կանգնեն։

Նորմալ ընդդիմություն լիներ, կկանգնեի նրա կողքը,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը