Լրահոս

28.02.2011 14:58


Նախարարին դիմավորել է փակ դուռը

Փետրվարի 28-ին, առավոտյան ժամը 9.00-ից 9.30-ի սահմաններում, ՀՀ արադադատության նախարար Հրայր Թովմասյանն այցելել է Կենտրոն և Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային բաժին, ինչի արդյունքում պարզվել է, որ մուտքի դուռը փակ է, աշխատակիցներից որևէ մեկը  չի ներկայացել աշխատանքի, չնայած բաժնի մուտքի մոտ փակցված է եղել, որ աշխատանքները սկսվում են ժամը 9.00-ին:

ՀՀ քաղաքացիական կացության մասին  օրենքի 78-րդ հոդվածի համաձայն, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման /ՔԿԱԳ/ մարմինների գործունեությունը կազմակերպում է այն համայնքի ղեկավարը, որտեղ գտնվում են համապատասխան կառույցները: Իսկ ՔԿԱԳ մարմինների գործունեության մեթոդական ղեկավարումն ու վերահսկղությունն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Հենց նույն օրենքի պահանջով կարևոր է տեղական ինքնակառավարման և իրավասու այլ մարմիններին առաջարկություններ ներկայացնել ՔԿԱԳ մարմնի ղեկավարներին  կամ աշխատողներին  կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ:

Ուստի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր արդեն  գրավոր դիմել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին` քննարկել Կենտրոն և Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային բաժնի աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու  հարցը և արդյունքների մասին տեղեկացնել:

ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար

Այս խորագրի վերջին նյութերը