Քաղաքական

19.01.2020 12:10

Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը տարածվել է «ըստ ցանկության»

Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը տարածվել է «ըստ ցանկության»

Spurnik Արմենիան գրում է․ «ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ և ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համառոտ ցավակցական ուղերձը մի շարք լրատվամիջոցներում տեսնելուց հետո Sputnik Արմենիայի լրագրողները սկսեցին այն փնտրել վարչապետի և կառավարության պաշտոնական կայքէջերում, Facebook–ի էջերում։ Ստուգեցինք նաև խմբագրության պաշտոնական էլեկտրոնային հասցեն` կարծելով` միգուցե այդպես է տարածվել ցավակցական ուղերձի տեքստը։

Համոզվելուց հետո, որ տեքստը ոչ հրապարակվել է, ոչ էլ ուղարկվել` մեր թղթակիցը կապ հաստատեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ։ Ի պատասխան մեր հարցի, թե ինչպես է տարածվել ուղերձը, որտեղ կարող ենք այն կարդալ, պարզեցինք, որ ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձը տարածվում է «ըստ ցանկության»։

Այսինքն` ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձը ստացել են միայն այն ԶԼՄ–ները, որոնք հետաքրքրվել են դրանով։

Այդպես, առաջինը մեր գործընկեր 168.am-ն է ՀՀ կառավարության տեղեկատվության վարչությունից հետաքրքրվել, թե ինչու մինչև այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցավակցել ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Թերթի հարցմանն ի պատասխան փոխանցվել է վարչապետի ցավակցական խոսքը.

«ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ եւ ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ և ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին: Նաև երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։