Լրահոս

28.02.2011 14:46


ՏՄՊՊՀ-ն նախապես տեղյակ է եղել կաթնամթերքի գների բարձրացման մասին

ՏՄՊՊՀ-ն նախապես տեղյակ է եղել կաթնամթերքի գների բարձրացման մասին

«Դուստր Մարիաննա» ընկերությունից «7օր»–ին ավելի վաղ փոխանցել էին, որ իրենց կաթնամթերքի տեսականու մի մասի թանկացման մասին իրենք նախապես տեղյակ են պահել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։

Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից «7օր»–ն այսօր հետաքրքվել է, թե տեղյակ լինելով հանդերձ` ինչո՞ւ նախապես կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռնարկել: Ա. Շաբոյանը թեև խոստովանել է, որ այդ ընկերությունը հանձնաժողովին իրոք որ փաթեթ ներկայացրել է, սակայն նախապես տեղեկացնելը կամ համաձայնություն ստանալու ընթացակարգն օրենքի շրջանակներից դուրս է:

-Հանձնաժողովը հետևում է զարգացումներին: Եթե ֆիքսում է բարձրացում, արդեն իր համապատասխան ընթացակարգերով սկսում է ուսումնասիրել` որքանո՞վ է հիմնավորված կամ որքանով ոչ: Նախապես հանձնաժողովին տեղյակ պահել, համաձայնություն ստանալ, այդպիսի ընթացակարգ չկա,-ասել է Ա. Շաբոյանը:

Նա նաև հավելել է, որ գնաճը կանխելու, ինչպես նաև օպերատիվության, խնդիրների բացահայտման առումով հանձնաժողովի լիազրություններն այսօր սահմանափակ են և բավարար չեն: Հետևաբար, ՏՄՊՊՀ-ն համապատասխան օրենք է ներկայացրել ԱԺ, որի ընդունումը, Ա. Շաբոյանի խոսքերով, հանձանժողովին հնարավորություն կընձեռի ավելի օպերատիվ և արդյունավետ գործելու և խնդիրներին արագ բացահայտելու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը