Լրահոս

28.02.2011 14:28


Զարուհի Փոստանջյանի առնչությամբ Հայաստանի նախկին քաղբանտարկյալների հայտարարությունը

Մենք՝ նախկին քաղբանտարկյալներս, որ բանտերում ենք հայտնվել մեր քաղաքական գործունեության եւ քաղաքական հայացքների համար, կալանավայրերում գտնվելու ողջ ընթացքում զգացել ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի աջակցությունն ու հոգատարությունը: Նա եղել է այն խիստ քչաթիվ պատգամավորներից մեկն, ով այցելել ու մշտապես աջակցել է մեզ:

Այսօր ՀՀ գործող իշխանությունները, միայն իրենց յուրահատուկ գործելաոճին հավատարիմ, այն է՝ ամեն կերպ ճնշել ու հետապնդել իրենց գծած սահմանների մեջ չտեղավորվող ցանկացած մեկին, Փոստանջյանի եղբորը կալանավորելու միջոցով փորձ են անում ճնշել ու լռեցնել Զարուհուն:

Մենք՝ դատապարտելով Զարուհի Փոստանջյանի դեմ սանձազերծված այս արշավը, մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրան, վստահ լինելով, որ նա իրեն յուրահատուկ տոկունությամբ եւ իր բարեկամների աջակցությամբ, որոնց թվում մենք նաեւ մեզ ենք դասում, կհաղթահարի այս փորձությունը:

Նախկին քաղբանտարկյալներ

Այս խորագրի վերջին նյութերը