Լրահոս

28.02.2011 14:14


Քաղաքապետարանի մոտ կարմիրբերետավորները ծեծել են ցուցարարներին

Քաղաքապետարանի մոտ կարմիրբերետավորները ծեծել են ցուցարարներին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` ժամը 12։00–ին, բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիները հերթական անգամ բողոքի գործողություն են իրականացրել Երևանի քաղաքապետարանի մոտ՝ այն ակնկալիքով, թե կստանան փետրվարի 22–ին ներկայացրած պահանջագրի պատասխանը, սակայն բախվել են կարմիրբերետավորներին։ «7օր»–ի հետ զրույցում բացօթյա առևտրով զբաղվող անձանց համակարգող խմբի անդամ Նարինե Վարդանյանը տեղեկացրել է, որ կարմիրբերետավորները մի քանի ցուցարարների են ծեծել։ –Մի քանի՝ մի 10 հոգու ոտի տակ են տվել։ Մեկի գլուխն ա, մեկը երևի ցնցում է ստացել։ Հիմա տարել են բժշկի, հետո դատաբժշկական քննություն կանցնեն,–ասել է նա։ Նարինե Վարդանյանը նաև նշել է, թե իրենք շարունակում են մնալ քաղաքապետարանին հարող տարածքում, իսկ ոստիկաններն իրենց շրջապատել են ու թույլ չեն տալիս մոտենալ շենքին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը