«Մանվել Գրիգորյանի տանը նկարահանած իրերը հայտնաբերվել են ուրիշ վայրում, նկարահանվել են ուրիշ վայրում». Արսեն Մկրտչյան (տեսանյութ)
«Եթե առողջությանը սպառնացող վտանգը վերանա, գեներալը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ: Տեխնիկական այլ խնդիրներ են նաև առաջացել՝ կապված սարքավորումները միացնելու հետ, քանի որ արդեն անոթային խնդիրների հետ գործ ունենք»,-168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին՝ ասաց վերջինիս պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Վերջինս նշեց, սակայն, որ հիմա, բնականաբար, բուժման էֆեկտիվությունն ավելի բարձր է, որովհետև թեկուզև վերակենդանացման բաժանմունքում է գտնվում գեներալը, բայց միայն այն հանգամանքը, որ 3-4 կողմնակի անձինք, ՔԿ ծառայողներ արդեն իսկ այնտեղ չեն, և ավելի ազատ ես, բուժքույրերն ու բժիշկներն ավելի օպերատիվ, անկաշկանդ են կարողանում գործել, կարողանում ես տեղում արագ զանգել բժիշկների, խորհրդատվություն ստանալ: Բացի դրանից, հնարավորություն կա դուռը մի քիչ լայն բացել:
«Թոռների այցերը սահմանափակված չեն, և մարդու էմոցիայից զգում ես՝ թոռնիկը տեսակցեց, և այդ թվերը մոնիտորի վրա փոխվում են: Երեխան դուրս է գալիս, զգում ես, որ սրտի աշխատանքը կարգավորվում է: Գուցե ես շատ հուզիչ բան եմ ասում, դա օրինաչափություն չէ, բայց իմ աչքի տեսածն եմ ասում: Իհարկե, որոշակի սթրեսի թուլացում տեղի է ունեցել»,-ասաց Արսեն Մկրտչյանը:
Պաշտպանը նշում է, որ գեներալը գիտակցություն ունի, իսկ խափանման միջոցի փոփոխությանն առանձնապես էմոցիոնալ չի արձագանքել, որովհետև այդ պահին վիճակը շատ ծանր էր: Հավելեց նաև, որ արտերկրից սպասվում է իր բուժող բժշկի այցելությունը:
Անդրադառնալով սոցցանցերում տեղ գտած այն շահարկումներին, թե ո՞վ է գեներալի փոխարեն ստորագրել խափանման միջոցը փոխելու որոշման տակ, Արսեն Մկրտչյանն ասաց, որ միասին են ստորագրել, կարելի է ասել՝ ինքն օգնել է Մանվել Գրիգորյանին, վերջինս մի կերպ ստորագրել է, իսկ ազգանունը գրել է պաշտպանը:
Պաշտպանը վստահ է, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերջնական որոշումը ընդունվել է ոչ դատարանում, և ոչ էլ դատախազությունում. այդ որոշումն ընդունվել է երկրի ղեկավարի մակարդակով, կարծում է, որ դա քաղաքական որոշման արդյունք է:
Հարցին, թե «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ ու antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը օրերս ֆեյսբուքյան լայվ հեռարձակմամբ հայտարարեց, որ հավաստի տեղեկություններ ունի, որ Մանվել Գրիգորյանի տանը նկարահանած, այսպես ասած, «տուշոնկա» օպերացիան կազմակերպվել ու մոնտաժվել է այն ժամանակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, այժմ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի կողմից, արդյոք ինքը նման տեղեկության տիրապետո՞ւմ է, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանն ասաց, որ այն, որ դա մոնտաժ է, որ իրականությանը չհամապատասխանող է այդ տեսանկարահանումը, այն, որ այդ իրերը նկարահանված են այնտեղ, որտեղից որ չեն հայտնաբերվել, ինքը գիտեր գործին ներգրավվելու հենց երկրորդ օրը:
«Այդ իրերը հայտնաբերվել են ուրիշ վայրում, նկարահանվել են ուրիշ վայրում: Իրականությանը չհամապատասխանող այդ տեսանյութը սոսկ մեդիա էֆեկտ կարող էր բերել ու հասարակության մեջ կարծիք ձևավորել, ինչը և արվեց: Իսկ թե անձամբ ո՞վ է դրանով զբաղվել, կարևոր չէ: Կարևոր է, թե ո՞վ է թույլ տվել կամ հրահանգավորել»,-ասաց պաշտպանը:
Խոսելով Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի այն հայտարարության մասին, թե նախաքննության փուլում ինքը մի քանի անգամ նախաքննական մարմնին միջնորդել է փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, բայց մերժում է ստացել, և, որ ակտիվորեն համագործակցել է գեներալի փաստաբանների հետ, Արսեն Մկրտչյանն ասաց, որ ասել, որ իրենք ակտիվ են համագործակցել, նշանակում է՝ ոչինչ չասել:
«Արման Թաթոյանն այսօր ուղղակի մասնակցություն ունի կոնկրետ Մանվել Գրիգորյանի կյանքը փրկելուն»,-ասաց պաշտպանը:
Վերջինս նշում է, որ Արման Թաթոյանին՝ որպես օմբուդսմեն, հաջողվեց զարգացնել օմբուդսմենի ինստիտուտը:
«Մանվել Գրիգորյանի գործը միակը չէ: Մենք՝ փաստաբաններս, համագործակցել ենք ՄԻՊ գրասենյակի հետ: Ես ունեցել եմ գործեր, որ մարդու իրավունքների հետ կապ ունի, և նույն հետևողականությամբ Արման Թաթոյանը զբաղվել է դրանցով: Ինձ հետ գեներալի գործով ՄԻՊ տարբեր աշխատակիցներ էին նաև կապի մեջ լինում: Հանձին Արման Թաթոյանի՝ մենք այսօր ունենք մարդու իրավունքների պաշտպանի կայացած ինստիտուտ»,-ասաց Արսեն Մկրտչյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: