Լրահոս

28.02.2011 13:51


Բելառուսը մտահոգված է ՄԱԿ–ի հայտարարությամբ

Բելառուսի արտգործնախարարությունը մտահոգված է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությամբ, ըստ որի իր երկիրը Կոտ դ’Իվուարին ապօրինի կերպով ուղղաթիռներ է մատակարարել։ Այս մասին ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար, տեղեկատվության բաժնի ղեկավար Անդրեյ Սավինիխը։

Ավելի վաղ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել էր, թե խախտելով դեռևս 2004թ. կիրառված պատժամիջոցները՝ Մինսկը սկսել է մարտական ուղղաթիռներ մատակարարել զինված խմբավորումներին, որոնք աջակցում են միջազգային հանրության կողմից չճանաչված երկրի նախագահ Լորան Հբագբոյին։

Այս խորագրի վերջին նյութերը