Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է գրել ու այն փոխանցել նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հայտնում է meduza.io-ն:
«Նախագահի նկատմամբ մեր հարգանքի ու վստահության ցանկացած կասկած ի չիք դարձնելու համար ես հրաժարականի դիմում եմ գրել ու այն փոխանցել նախագահին` խորհրդարան մտցնելու իրավունքով»,- ասել է նա:
Հունվարի 15-ին և 16-ին «Ինչպես խաբել նախագահին» յութուբյան ալիքում երեք ձայնագրություն է հայտնվել, որոնցում մարդիկ` Ուկրաինայի վարչապետի, Ազգային բանկի փոխնախագահի ու ֆինանսների նախարարի ձայներին նման ձայնով խոսում են երկրի տնտեսական քաղաքականության մասին ու վատ արտահայտվում Զելենսկու մասին: Ինչպես հայտնել էր BBC-ն, այս ձայնագրություններն արվել էին ուկրաինացի պաշտոնյաների ոչ պաշտոնական խորհրդակցության ժամանակ` 2019 թվականի դեկտեմբերի 16-ին:
35-ամյա Գոնչարուկն Ուկրաինայի վարչապետն է 2019 թվականի օգոստոսի 29-ից:
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հրամանագիր է ստորագրել Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին:
Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Աղբյուրը՝ Tert.am