Լրահոս

28.02.2011 12:32


1988թ Սումգայիթում կազմակերպված հայերի ջարդերի հետևանքներն անձամբ տեսել է

1988թ Սումգայիթում կազմակերպված հայերի ջարդերի հետևանքներն անձամբ տեսել է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը, ով փետրվարյան ջարդերից քիչ անց՝ մարտի վերջերին մեկնել էր Սումգայիթ,  պատմել է այնտեղ տեսածը։

«Սկզբում ինձ սումգայիթցիները դժվարությամբ էին ընդունում՝ վախենալով, որ եթե այդ մասին իմանան, իրենց էլ, ինձ էլ վտանգ կսպառնա, նույն սպանդը։ Ի վերջո ինձ հաջողվել է նկարահանել մի քանի հայերի բնակարաններ: Կենցաղային տեսախցիկով նկարահանեցի ջարդած, ավերված, հրկիզված բնակարաններ, վիրակապված, սարսափած մարդիկ: Այդ մարդկանց աչքերի մեջ այնպիսի՜ սարսափ կար»,- ասել է բանախոսը:

Նա նշել է, որ Ադրբեջանում հայերի ջարդերի հիմնական պատճառը Ադրբեջանը հայերից մաքրելու թուրք-ադրբեջանական ծրագիրն էր: Մյուսը՝  ԱՄՆ-ի հետախուզական վարչության ծրագիրն էր, որի նպատակը նման շարժումներն օգտագործելով ԽՍՀՄ-ը փլուզելն էր:

Այս խորագրի վերջին նյութերը