Աշխարհ

17.01.2020 10:30


Ադրբեջանցի դիվանագետը հայկական երգ կատարելու համար ծեծել է Թբիլիսիի ռեստորանի երաժիշտներին

Ադրբեջանցի դիվանագետը հայկական երգ կատարելու համար ծեծել է Թբիլիսիի ռեստորանի երաժիշտներին

Թբիլիսիի «Գաբալա» ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել Արսեն Շախունցի «Девочка стоп!» երգի պատճառով, որը պատվիրել էր ռեստորանի հաճախորդներից մեկը: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, նույն վայրում է եղել նաև Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան քարտուղար Վուգար Մամեդովը:

Նրան դուր չի եկել հայկական երաժշտությունը և նա սկզբում հայհոյել է երաժիշտներին, ապա ծեծել նրանց: Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմիններին չի հաջողվել ձերբակալել վերջինիս, քանի որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի:

Նշվում է նաև, որ երաժիշտները նույնպես ազգությամբ եղել են ադրբեջանցի և նրանք իրենց դժգոհությունն են հայտնել Ադրբեջանի դեսպանին` պատմելով տեղի ունեցածը: Դեսպանը համակարծիք է եղել նրանց հետ: Երաժիշտների հիմնական պահանջն է աշխատանքից ազատել ու երկրից վտարել դիվանագետին:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը