Լրահոս

28.02.2011 12:24


Հայտնաբերվել է Հ. Թամամյանի հոր դին

Հայտնաբերվել է Հ. Թամամյանի հոր դին

Փետրվարի 28–ի լուսաբացին Արաբկիր վարչական շրջանի Բանջարանոցային փողոցի իր սեփական տանը հայտնաբերվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի հոր՝ Ղուկաս Թամամյանի դիակը:

Նախնական վարկածը ինքնասպանությունն է, սակայն գործի հանգամանքները դեռ պարզվում են։ Այս մասին «7օր»–ին տեղեկացրել են ոստիկանության մամուլի բաժնից։

Հիշեցնենք, որ օրերս ոստիկանապետի հրամանով Հովհաննես Թամամյանը պաշտոնանկ էր արվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը