Աշխարհ

16.01.2020 21:21


Էրդողանը հանդիմանել է UEFA-ում Թուրքիայի ներկայացուցչին

Էրդողանը հանդիմանել է UEFA-ում Թուրքիայի ներկայացուցչին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիմանել է UEFA-ում Թուրքիայի ներկայացուցիչ Գյոքսել Գյումուշդաղին այն բանի համար, որ չի կարողացել չեզոքացնել Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիային կարգապահական տույժի ենթարկելու մասին UEFA-ի որոշումը։

UEFA-ն որոշել էր պատժել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիային Եվրո2020-ի ընտրական փուլում Ալբանիայի և Ֆրանսիայի հետ խաղերի ժամանակ Թուրքիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստների կողմից արված զինվորական ողջույնի ժեստի համար։ Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորվել է 50 հազար դոլար տուգանք վճարել։

Էրդողանին խիստ զայրացրել է այս հանգամանքը։ Նա հանդիմանել է Գյումուշդաղին՝ ասելով. «Մենք դատապարտելի ոչինչ չենք արել, հակառակը՝ հպարտանալու բան ենք արել։ Դուք UEFA-ում ոչ մի կշիռ չունե՞ք։ Չէիք կարո՞ղ մինչև վերջ պայքարել, որ նման որոշումը չլիներ, մանավանդ որ դուք էլ եք Ռիզեցի»։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծագումով հենց Ռիզե բնակավայրից է։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը