Լրահոս

28.02.2011 11:32


Մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին մասնակիցը

Մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին մասնակիցը

Ինչպես հաղորդում է «CNN»–ը, Չարլզ Թաուն քաղաքում մահացել է ամերիկացի վերջին վետերան Ֆրենկ Բակլեզը (Frank Buckles), ով մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին։ Նա 110 տարեկան էր։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Բակլեզը ծառայել է  որպես Եվրոպայի «Շտապ օգնության» մեքենայի վարորդ։ Պատերազմի ավարտից հետո նա դարձել է առևտրանավերից մեկի նավապետի օգնականը։

Երկրորդ համաշախրհային պատերազմը Բակլեզին նոր «արկածներ» է բերել՝ ճապոնական զիվորակնները նրան գերի են տարել Ֆիլիպիններ, որտեղ մնացել է երեք տարի, մինչև նրան ազատել        են ամերիկյան զորքերը։

Վերջին շրջանում Բակլեզը շատ ժամանակ է անցկացրել ամերիկացի լուսանկարիչ Դևիդ Դեջոնգի (David DeJonge)  հետ, որը որոշել էր ժապավենի վրա առնել Երկրորդ համաշախարհային պատրազմի բովով անցած ողջ մնացած մարդկանց։

Այս խորագրի վերջին նյութերը