Լրահոս

28.02.2011 11:26


ՄԻՊ ապօրինի ընտրությունների մասին

Այսօր, Վարչական  դատարան  հայցադիմում  ենք  ներկայացրել  ԱԺ նախագահի կողմից  ԱԺ  Կանոնակարգի  97-րդ  հոդվածի  8-րդ  կետի  պահանջների  խախտման, այն է` ՄԻՊ  Ա. Հարությունյանի  հրաժարականի  մասին  դիմումը  ԱԺ  քննարկմանը  չներկայացնելու  և  գաղտնի  քվեարկություն  չկազմակերպելու  մասին: Վաղը, Վարչական  դատարան  հայցադիմում կներկայցվի նաև  ԱԺ այն բոլոր սուբյեկտների  դեմ, որոնք մասնակցել են ՄԻՊ  պաշտոնում նոր  նտրությունների անցկացմանը:

«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեի լրատվություն

Հ.Գ.–Հոդված97. Պաշտոնում ընտրելու, նշանակելու, Պաշտոնատար անձի հրաժարականի և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ պաշտոնանկության մասին հարցերի քննարկումը

8. Ազգային ժողովի կողմից պաշտոնում ընտրությունը, նշանակումը,  ինչպես նաեւ պաշտոնատար անձի հրաժարականն ընդունելու եւ նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու(պաշտոնանկանելու) Մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը