Աշխարհ

16.01.2020 20:45


Toyota-ն շուրջ 400 մլն դոլար կներդնի թռչող տաքսիների տեխնոլոգիաների զարգացման գործում

Toyota-ն շուրջ 400 մլն դոլար կներդնի թռչող տաքսիների տեխնոլոգիաների զարգացման գործում

Toyota ճապոնական խոշորագույն ավտոմոբիլային կորպորացիան 394 մլն դոլար կներդնի Joby Aviation ամերիկյան ընկերությունում, որն զբաղվում Է թռչող փոխադրամիջոցների մշակմամբ ու արտադրությամբ՝ դրանք որպես տաքսի օգտագործելու համար: Այդ մասին ասված Է ճապոնական կոնցեռնի՝ հունվարի 16-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Օդային փոխադրումները եղել են Toyota-ի երկարաժամկետ նպատակը: Առայժմ մենք շարունակում ենք մեր աշխատանքն ավտոմոբիլային բիզնեսում, ներկայիս համաձայնագիրը մեզ թույլ Է տալիս հայացքն ուղղել դեպի երկինք: Մենք մտադիր ենք օդային փոխադրումների խնդիրը լուծել Joby-ի հետ միասին եւ զարգացնել ներուժը տրանսպորտի ոլորտում վերափոխումների համար»,-նշել Է Toyota-ի նախագահ Ակիո Տոյեդան:

Երկու ընկերությունները մտադիր են զարգացնել թռչող տաքսիների տեխնոլոգիաները՝ հետագա զանգվածային արտադրության նպատակով: Համագործակցության ավելի կոնկրետ պլանների մասին կողմերը կհայտարարեն ավելի ուշ:

Նշվում Է, որ նրանք միասին կարող են զբաղվել թռչող տաքսու նոր նախատիպի մշակմամբ: Ներկայում Joby Aviation-ն արդեն ունի վեց ռոտորով եւ Էլեկտրական շարժիչով S4 մոդելը: Այդ փոխադրամիջոցը կարող Է չորս ուղեւոր տեղափոխել մոտավորապես 200 կիլոմետր տարածությամբ: Նաեւ ընկերությունն զբաղվում Է նոր 12-ռոտորավոր տաքսու մշակմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը