Վրաստանում սումգայիթյան ոճրագործության հիշատակին նվիրված երթ կանցկացվի
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը և Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնը երթ են կազմակերպելու՝ նվիրված սումգայիթյան ոճրագործության հիշատակին:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կիրակնօրյա պատարագի ավարտին վիրահայոց հոգևոր թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը դատապարտել է սումգայիթյան ոճրագործությունը։
Պատարագի վերջում կատարվել է հոգեհանգիստ՝ ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության զոհերի, որին ներկա են եղել Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, դեսպանության աշխատակիցներ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:
Հոգեհանգստի արարողությունից հետո վիրահայոց Թբիլիսիի համայնքի ներկայացուցիչները, Վրաստանում ՀՀ դեսպանության և վիրահայոց հոգևորաց դասի առաջնորդությամբ, ծաղկեպսակով և ծաղիկներով զարդարել են քաղաքի Խոջիվանքի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում հայոց զոհերի հիշատակն անհամացնող խաչքարը:

7or.am