Աշխարհ

16.01.2020 13:00


Միշուստինը նշել է վարչապետի պաշտոնում աշխատանքի գերակայությունները

Միշուստինը նշել է վարչապետի պաշտոնում աշխատանքի գերակայությունները

ՌԴ վարչապետի պաշտոնի թեկնածու Միխայիլ Միշուստինը Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության հունվարի 16-ի նիստում պատմել Է նախարարների կաբինետի ղեկավարի աշխատանքի գերակայությունների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Առաջին բանը, որն անհրաժեշտ Է անել, այսօր սահմանադրական բարեփոխումներով, կառավարման բարեփոխմամբ լրջորեն զբաղվելն Է եւ, իհարկե, ամենաարդիական տեղեկատվական տեխնոլոգիաներ ներդնելը»,-ասել Է Միշուստինը:
Վարչապետի թեկնածուի ելույթով կարճ տեսանյութը հունվարի 16-ին Telegram-ալիքում հրապարակել Է Պետդումայի խոսնակի խորհրդական Անաստասյա Կաշեւարովան:

Բացի այդ, Միշուստինը նշել Է, որ մտադիր Է ուսումնասիրել «Թվային տնտեսություն» ազգային նախագծի ծրագրերը: «Անկասկած, պետությունը պետք Է թվային հարթակ լինի՝ ստեղծված մարդկանց համար»,-ասել Է նա: Միշուստինը նաեւ հայտարարել Է, որ ազգային նախագծերը լավ գործիք Է համարում ՀՆԱ-ի աճի համար:

Այս խորագրի վերջին նյութերը