Ինդոնեզիայում երկու կղզի է ջրի տակն անցել ծովի մակարդակի բարձրանալու պատճառով
Ինդոնեզիայի Հարավային Սումատրա նահանգի կազմի մեջ մտնող երկու անմարդաբնակ կղզի ջրի տակն Է անցել ծովի մակարդակի բարձրանալու պատճառով, ինչը պայմանավորված Է կլիմայի փոփոխմամբ: Այդ մասին հայտնել Է Jakarta Post թերթը՝ վկայակոչելով շրջակա միջավայրի ինդոնեզական ֆորումի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ֆորումի հայտարարության համաձայն՝ Բետետ եւ Գունդուլ ոչ մեծ անմարդաբնակ կղզիները ջրի տակն են անցել՝ հայտնվելով ծովի մակարդակից համապատասխանաբար 1 եւ 3 մետր ցածր նշագծին: Նշվում Է, որ Բետետը Բերբակ-Սեմբիլանգ ազգային բնայգու բաղկացուցիչ մասն Էր:
Տեղեկացվում Է, որ եւս չորս ինդոնեզական կղզի կարող Է անհետանալ, եթե ջանքեր չգործադրվեն «օվկիանոսի մակարդակի բարձրանալու դեմ պայքարում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: