Հոլիվուդի գլխավոր գիշերը՝ «Օսկար»–ների հանձնումը, չնայած ամբողջ ճոխությանը, առանց կատակների և զավեշտների չի անցել։ Ինչպես տեղեկացնում է «ՌիաՆովոստի»–ին, «Մարտիկ» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերի համար Օսկար ստացած Մելիսա Լեոն իր պաշտոնական խոսքում մարտիկի նման անպարկեշտ բառ է ասել, որը ժամանակին հասցրել են փոխարինել ձայնային ազդանշանով։
Ֆիլմում նրա գործընկեր Քրիստիան Բեյլը, ով նույնպես Օսկար էր ստացել, ներկաներին հանգստացրել է՝ ասելով, թե չի պատրաստվում լսարանը պայթեցնել «ֆ» տառով սկսվող բառով, քանի որ արդեն շատ է օգտագործել կյանքում և մեծ էկրանին։
Հատկանշական է, որ «Թագավորի ելույթը» ֆիլմում կակազող թագավորի դերը խաղացած դերասան Քոլին Ֆերթը, ում անպարկեշտ հայհոյանքը նախանշված էր որպես հոգեթերապիա, Կինոարվեստների ակադեմիայի համար անսովոր բառապաշարին չի դիմել։ Փոխարենը նա չի հապաղել նշել, որ ինքը պետք է զուգարան շտապի։
Հավանաբար այդ պատճառով էր, որ նրա խոսքը սովորականից կարճ էր։
«Օսկար»–ի գիշերն առանց զավեշտների չի անցել