Լրահոս

28.02.2011 10:24


Բացօթյա առևտրով զբաղվողները շարունակում են իրենց բողոքն ընդդեմ քաղաքապետի որոշման

Բացօթյա առևտրով զբաղվողները շարունակում են իրենց բողոքն ընդդեմ քաղաքապետի որոշման

Այսօր` ժամը 12։00–ին, բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիները հերթական անգամ բողոքի գործողություն են իրականացնելու Երևանի քաղաքապետարանի մոտ։ Այս մասին «7օր»–ին տեղեկացրել է բացօթյա առևտրով զբաղվող անձանց համակարգող խմբի անդամ Նարինե Վարդանյանը։

Նա նշել է, որ իրենք քաղաքապետարանի մոտ հավաքվում են այն ակնկալիքով, որ կստանան փետրվարի 22–ին այնտեղ ներկայացրած պահանջագրի պատասխանը։

Հիշեցնենք՝ տեսնելով, որ Երևանի քաղաքապետարանն իրենց բողոքներին որևէ կերպ չի արձագանքում, բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիները որոշել էին ավելի կանոնակարգված պայքար տանել և ստորագրահավաք էին սկսել։

Բացօթյա առևտրով զբաղվող անձինք պահանջում են. «Չկիրառե՛լ այս հակաժողովրդական օրենքը և թույլատրել մեզ շարունակել վաստակել մեր ընտանիքի օրվա ապրուստը։ Իշխանություններին ահազանգում ենք, որ բացօթյա առևտուրն արգելելու հետևանքով առաջացած ճգնաժամը կհանգեցնի արտագաղթի մի նոր ալիքի, և պետության ներսում է՛լ ավելի կսրի սոցիալական լարվածությունը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը