Փետրվարի 21-ից 26-ն արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 170 դեպք
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների փետրվարի 21-ից 26-ը ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 170 դեպք, որի ընթացքում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1400 կրակոց: Բացի հրաձգային այլ զինատեսակներից, ադրբեջանական ուժերն իրենց նախահարձակ գործողություններում կիրառել են նաև "ՈՒՏՅՈՍ" տիպի խոշոր տրամաչափի միջոցներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը շփման գծի բոլոր հատվածներում ճնշվել է:
Փետրվարի 21-ից 26-ն արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 170 դեպք
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների փետրվարի 21-ից 26-ը ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 170 դեպք, որի ընթացքում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1400 կրակոց: Բացի հրաձգային այլ զինատեսակներից, ադրբեջանական ուժերն իրենց նախահարձակ գործողություններում կիրառել են նաև "ՈՒՏՅՈՍ" տիպի խոշոր տրամաչափի միջոցներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը շփման գծի բոլոր հատվածներում ճնշվել է: