Աշխարհ

15.01.2020 17:38


ՌԴ կառավարությունը հրաժարական է ներկայացրել․ Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը

ՌԴ կառավարությունը հրաժարական է ներկայացրել․ Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, այն բանից հետո, երբ վեջինս առաջարկել էր Սահմանադրությունում փոփոխություններ մտցնել։ Տեղեկացնում է meduza-ն։

Մեդվեդևն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունները կխախտեն օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հավասարակշռությունը։

«Այս ենթատեքստում ակնհայտ է, որ մենք՝ որպես ՌԴ կառավարություն, պետք է մեր երկրի նախագահին հնարավորություն ընձեռենք ընդունել անհրաժեշտ բոլոր որոշումները, և այս պայմաններում, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ ՌԴ կառավարությունը՝ ներկա կազմով, ՌԴ Սահմանադրության 177 հոդվածի համաձայն, հրաժարական ներկայացնի»,-ասել է Մեդվեդևը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ և նրան առաջարկել զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը: Ստանալով համաձայնություն՝ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում ներկայացվել է Պետդումայի քննարմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը