Աշխարհ

15.01.2020 16:55


Վիճաբանության ժամանակ կրակել են հայտնի երգիչ Ալեքսանդր Սերովի ոտքին

Վիճաբանության ժամանակ կրակել են հայտնի երգիչ Ալեքսանդր Սերովի ոտքին

Չարագործը կարողացել է հեռանալ դեպքի վայրից, երգիչն էլ որոշել է իրավապահ մարմիններին չդիմել։

Հայտնի երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սերովը նախորդ տարվա վերջին ոտքի վնասվածք է ստացել Մոսկվայի մարզի սրճարաններից մեկում վիճաբանության ժամանակ։ ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ նա այդ մասին պատմել է StarHit պարբերականին տված հարցազրույցում։

«Մենք դուրս եկանք խոսելու, տղամարդավարի իրար հասկանալու։ Բայց խոսակցությունը չստացվեց, քանի որ նրանցից մեկն ատրճանակ ուներ ու կրակեց ոտքիս», – ասել է Սերովը։

Նրա խոսքով` չարագործն անմիջապես հեռացել է դեպքի վայրից, իսկ երգիչը որոշել է չդիմել իրավապահ մարմիններին։

Սերովն ասել է, որ բժիշկների միջամտությունից հետո հիմա իր առողջությանը ոչինչ չի սպառնում։

«Հիմա մի փոքր կաղում եմ, բայց կարծում եմ` շուտով կապաքինվեմ», – ավելացրել է Սերովը։

Երգիչն ավելացրել է նաև, որ դեռ բժիշկների հսկողության տակ է։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը