Քաղաքական

15.01.2020 13:54

Դիանա Հարությունյան ֆեյքին մեղադրանքներ էին հնչում Ստալինի ժամանակ եղած հոդվածներով․ փորձագետ (տեսանյութ)

Դիանա Հարությունյան ֆեյքին մեղադրանքներ էին հնչում Ստալինի ժամանակ եղած հոդվածներով․ փորձագետ (տեսանյութ)

«Հայաստանում ձևավորվել է շատ հստակ պատկերացում, որ ֆեյքը վատ բան է։ Ֆեյքը մարդ, որն իր անունով չի նեկայանում, իսկ այդ կարծիքը ոչ միայն սխալ է, այլ նաև վտանագավոր, որովհետև ինքն իր մեջ պարունակում է ակնհայտ պահանջ, որպեսզի բոլորը ցանցում լինեն բաց։ Միանշանակ դատապարտել ֆեյքերին դա իր հետևից բերում է այն գաղափարը, որ հանրությունը բաց խոսել չի կարող»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ֆեյք օգտատերերին և նրանց գործունեությանը։

Նա նշեց, որ ֆեյքերի գործունեության մեջ կարող են լինել ինչ-որ բաներ, որոնք դատապարտելի են, բայց պատժելի չեն։

«Ներկայումս Քրեական օրենսգիրքն այդպիսի գործիքակազմ չի պարունակում, որը կարող է հետապնդում իրականացնել կեղծ օգտատիրոջ նկատմամբ, ով հրապարակում է կեղծ տեղեկություններ, և այդպիսի կեղծ տեղեկությունը ոտնահարում է կա՛մ հասարակական, պետական անվտանգությունը, կա՛մ մարդու սահմանադրական իրավունքները»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է ԱԱԾ հայտարարությանը, ըստ որի՝ իրենք շարունակելու են հայտնաբերել կեղծ օգտատերերին, որոնց գործողությունները վտանգում են հասարակական անվտանգությունը, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Ազգային անվտանգության ծառայությունը ո՛չ այդպիսի գործառույթ ունի, ո՛չ լիազորություն, առավել ևս պարտականություն չունի, ենթադրենք, հայտնաբերեցին այդ անձին, ի՞նչ պետք է անենք, Քրեական օրենսգիրքն այդպիսի նորմ չունի: Ես կարծում եմ, որ «Դիանա Հարությունյանի» դեպքում հայտնվել են խնդրի առաջ, որ չունենալով գործիքակազմ՝ առաջադրել են մեղադրանք»,-ասաց նա և նշեց, որ հիմա չկա որևէ հոդված, որով այդ անձին մեղադրանք առաջադրվի:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։