Լրահոս

28.02.2011 00:49


Ձյուդոյի աշխարհի գավաթի մրցաշարում Հակոբ Առաքելյանը զբաղեցրեց 7–րդ տեղը

Փետրվարի 27-ին Վարշավայում ավարտվեց ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ օրը: Հայաստանի դրոշի ներքո հանդես եկավ Հակոբ Առաքելյանը 100կգ:

1-ին գոտեմարտը Առաքելյանը 10:0 հաշվով առավելության հասավ Սլովակիան ներկայացնող  Մարտին Ջանետայի նկատմամբ, 2-րդ գոտեմարտը նույնպես վստահ անցկացրեց ուկրաինացի Անտոն Բռաչեվի հետ և 29 վարկայանում կարողացավ մաքուր հաղթանակ տոնել, 3-րդ գոտեմարտը անցկացրեց տանտեր լեհ Տոմազ Դոմանսկու հետ և դժվարին բայց կարևոր հաղթանակ տոնեց նրա նկատմամբ, ցավոք մյուս 2 գոտեմարտերում Հակոբը տանուլ տվեց ալժիրցի Հասան Ազունի և ռուս Ռոման Պոլոշինի նկատմամբ և բավարարվեց 7-րդ տեղով:

Հիշեցնենք որ մրցումների առաջին օրը Արմեն Նազարյանը գրավեց 1-ին, իսկ Հովհաննես Դավթյանը 2-րդ տեղը:

Թիմային հաշվարկով Հայաստանը 48 երկրներ մեջ աշխարհում ճանաչվեց 2-րդը:

Այս խորագրի վերջին նյութերը