Քաղաքական

15.01.2020 11:49

ՍԴ դատավորներն ավելի են համախմբվել․ «Հրապարակ»

ՍԴ դատավորներն ավելի են համախմբվել․ «Հրապարակ»

«Հարցին, թե ինչ վիճակ է «վերջին բաստիոնում»՝ Սահմանադրական դատարանում, ՍԴ մեր աղբյուրն ասաց` առավոտներն առայժմ խաղաղ են. «Իմ տպավորությամբ, դատավորներից ոչ մեկը հրաժարական տալու մտադրություն չունի, թե ինչեր կարող են անել իշխանությունները, մեզ համար դժվար է կռահել, քանզի այդ հարցում նրանց երևակայությունը սահմաններ չունի` խիստ ստեղծագործ է, այնուհանդերձ, մերոնք հանգիստ նստած են տեղները, անվրդով հետևում են իրենց շուրջ զարգացումներին»:

Արտաամուսնական «դոսյեների» մասով անհանգստություններ չունե՞ն։ «Ո՛չ… հայտնի անեկդոտն են միմյանց վրա պատմում, բոլոր դեպքերում հասկանալի է, կա մի նպատակ` մեկուսացնել Հրայր Թովմասյանին, որ մյուս դատավորների վրա կարողանան ազդեցություն բանեցնել։ Բայց իշխանությունները չեն հասկանում, որ նման քայլերից դատավորներն ավելի են համախմբվում։

Բոլոր դեպքերում` վաղ կենսաթոշակի գնալու օրենքի կիրառման ժամկետը դեռ չի ավարտվել, իրենք հույս ունեն, որ դատավորներից գոնե մի քանիսը «թոշակի կգնան», և իրենք կկարողանան քվորում ապահովել։ Բայց այս պահին գոնե նման տրամադրություններ ՍԴ-ում չկան, որովհետև հասկանում են, որ դա շատ առումներով ռիսկային է»:

Եթե իշխանությունների պլանն իրագործվի, Հրայր Թովմասյանին կփոխարինի Վահե Գրիգորյա՞նը։ «Չէ, կարծես փոշմանել են, հիմա Վլադիմիր Վարդանյանի մասին է խոսք գնում, դրա համար է վերջինս այդքան ակտիվացել։ Եթե իշխանություններին հաջողվի փոխել դատարանի կազմը, ապա ամենահավանականը նոր նշանակվելիք դատավորներից նախագահ ընտրելու տարբերակն է»:

Ի դեպ, երեկ ՍԴ-ն նիստ է արել, որին կրկին Վահե Գրիգորյանը չի մասնակցել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։