Քաղաքական

14.01.2020 16:44

Փաստաբանը խնդրել է իրեն մասնակից դարձնել Թավադյանի գործով բողոքի մակագրմանը

Փաստաբանը խնդրել է իրեն մասնակից դարձնել Թավադյանի գործով բողոքի մակագրմանը

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ խնդրելով հնարավորություն տալ մասնակցել իր բողոքի մակագրման գործընթացին։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նրա փոխանցմամբ՝ առաջին ատյանի դատարանը Արմեն Թավադյանի գործի վերաբերյալ նյութերը երեկ երեկոյան ուղարկել է վերաքննիչ քրեական դատարան։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 8-ին Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը վերաքննության կարգով բողոքարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով բավարարվել էր Արմեն Թավադյանին կալանավորելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը, միևնույն ժամանակ մերժվել փաստաբանի բողոքը, որով վիճարկվում էր Թավադյանին ձերբակալելու որոշման իրավաչափությունը։ Նույն որոշմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր նաեւ Արմեն Թավադյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելով՝ փաստաբանը պահանջում է փոխել հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը եւ նրան ազատել կալանքից, կամ թույլատրելի համարել գրավի կիրառումը։ Ընդ որում, գրավի չափը փաստաբանը թողել է դատարանի հայեցողությանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։