Լրահոս

26.02.2011 14:07


«Ալ Ջազիրա՞»-ն է լարել իրավիճակը Լիբիայում

Այսօր լրագրողների հետ են հանդիպել Լիբիայում վերջին շրջանում տեղի ունեցող բողոքի ցույցերի ականատես ՀՀ քաղաքացիները, ովքեր անվտանգության նկատառումից ելնելով՝ այնտեղից տեղահանվել են և արդեն Հայաստանում են։

Լիբիայի «Կասպիական» ընկերության տարածաշրջանային տնօրեն Անի Ղազարյանը, մեկնաբանելով Լիբիայում տեղի ունեցող բողոքի ցույցերը, ասել է, թե իրավիճակը լարել է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը՝            իրողությունը  չափազանցնելով և գույները խտացնելով։

-Ճիշտ է, Քադաֆին շատ դաժան մարդ է, բայց ինձ թվում է՝ արտաքին ուժերը լավ ուսումնասիրել են լիբիացիների մենթալիտետը, մտածելակերպը ու գտել են, թե ինչպես կարող են ժողովրդին նրա դեմ տրամադրել։ Որովհետև առաջին 2-3 օրը ժողովուրդն իր կողմն էր։ Ոչ թե նրա համար, որ բոլորը սիրում էին Քադաֆիին, այլ որովհետև կայունության էին ձգտում,-ասել է Անի Ղազարյանը՝ հավելելով, թե լիբիացիները հեղաշրջվեցին և Քադաֆիին դեմ դուրս եկան արդեն շրջանառվող այն լուրերից հետո, թե իբր նա երկրի ժողովրդի դեմ աֆրիկացի վարձկանների է դուրս բերել։

Բանախոսը նաև հավելել է, թե Թունիսի և Եգիպտոսի իրադարձություններն ուղղակի արհեստականորեն տեղափոխել են Լիբիայի վրա, քանի որ միջազգային ասպարեզում ֆինանսական ու նավթային առումով Եգիպտոսն ու Թունիսն այնքան դերակատարություն չունեն, որքան որ Լիբիան։

Այս խորագրի վերջին նյութերը