ԱԻՄ-ի դրամահավաքն ու իշխանության բռնագրավածը պահպանելու մտորումները
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը այսօր լրագրողների հետ ասուլիսում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին ու ԱԻՄ հետագա քայլերին։ Նա նշել է, որ այժմ երկրում տիրում է հոռետեսական տրամադրություններ։ Նրա խոսքով՝ բոլորս էլ հասկանում ենք, որ միայն համախմբման ու միավորման միջոցով կարելի կլինի որևէ բան փոխել մեր երկրում: Այն հարցին, թե ԱԻՄ–ը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց, որ եթե լինի հասարակության պահանջը, ապա իրենք կհայտնվեն ասպարեզում, և դրա համար էլ իրենք դրամահավաք են կազմակերպել՝ տեսնելու, թե հասարակությունը ինչքանով է գնահատում իրենց։
–Այսօրվա իրավիճակում միայնակ ընտրության գնալը բացարձակապես իմաստ չունի որևէ մեկի համար, քանի որ ընտրություն չի լինելու, – ասել է ԱԻՄ նախագահը։
–Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ, –ավելացրել է Պ.Հայրիկյանը։
Նրա խոսքերով՝ Հայաստանը կործանարար ճանապարհի վրա է, և իշխանությունը միայն մտածում է բռնագրավածը պահպանելու մասին։