Քաղաքական

14.01.2020 15:20

Դատարանն իր տեղում չէ․ դահլիճում կատարվողը բնականոն չի կարող համարվել․ փաստաբան (տեսանյութ)

Դատարանն իր տեղում չէ․ դահլիճում կատարվողը բնականոն չի կարող համարվել․ փաստաբան (տեսանյութ)

«Դատարանը պետք է ապահովի դատավարության բնականոն ընթացքը։ Այն, ինչ տեղի է ունենում դատական դահլիճում, բնականոն ընթացք չի կարող համարվել։ Դատարանն իր տեղում չէ և հույս ունենք, որ դատարանն ամեն ինչ կանի, որ այլևս նման բաներ չկրկնվեն։ Եթե դատարանը դա արեց, մենք պետք է մտածենք գործի մասին, ոչ թե՝ ով ինչ կանի»,-դատական հետաձգված նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ «Փաստը, որ դատական նիստում կարող է սպառնալիք հնչել, ու դատարանը կարող է այսպես այդ հարցին վրաբերվել, դա է մեզ մտահոգում»,-ասաց Ալումյանը։

Լրագրողի հարցին, թե՝ եթե սպառնալիք է, ինչո՞ւ չեք դիմում ոստիկանությանը, Ալումյանը պատասխանեց․

«Ես մեկ անգամ արդեն դիմել եմ իրավապահներին, երբ վերաքննիչ դատարանի դիմաց բոլորի ներկայությամբ, այդ թվում՝ իրավապահների ներկայությամբ և ձեր ներկայությամբ, մի քաղաքացի սպառնում էր փաստաբաններին սպանել ու մանրամասն նկարագրում էր, թե ինչպես։ 2018 թվականի օգոստոսին դիմել եմ Շենգավիթի ոստիկանությանը, ներկայացրել եմ տեսանյութը, ու որևէ մեկը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել»։

Նշենք, որ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը դատական նիստին չէր ներկայացել և դիմում էր ուղարկել դատավոր Դանիբեկյանին՝ նշելով, որ նա չի ապահովում հավասար մրցակցություն և թույլ է տալիս, որ տուժող կողմը վիրավորանք հնչեցնի պաշտպանական կողմի հասցեին։ Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։