«Ներեցեք, որտե՞ղ է վարչապետի հայտարարությանը հաջորդած հրաժարականների շքերթը»․ Իվետա Տոնոյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նոնսենս որակեց իշխանության բարձր օղակների պաշտոնյաների աշխատավարձերի և պարգևավճարների ֆոնին՝ թոշակների 10% բարձրացումը:
«Ինձ համար իրականում նոնսենս է, երբ տոկոսային հարաբերակցության մեջ ենք նայում. իշխանության բարձր օղակներում ներկայացված պաշտոնյաների աշխատավարձերն արդեն իսկ շեշտակիորեն ավելացել էին, մասնավորապես՝ նախարարների դեպքում այդ գումարը կազմում է 1.5 մլն դրամ, իսկ տարեվերջին էլ իմացանք, որ մի քանի միլիոն դրամների պարգևավճարներ են ստացել բարձր պաշտոններ զբաղեցնողները: Այդ ֆոնին ընդամենը մի քանի հազար դրամով թոշակների կամ աշխատավարձերի բարձրացումը, բնականաբար, առավել քան տարօրինակ է»,-ասաց պատգամավորը:
Իվետա Տոնոյանի համար անհասկանալի է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պետական համակարգի դիմադրության վերաբերյալ հայտարարությունը. «Ինձ համար անհասկանալի է իշխանությունների՝ այս դոնկիխոտյան հողմաղացների դեմ պայքարի սինդրոմը: Իշխանափոխությունից անցել է 1.5 տարի, ձևավորված են գործադիր, օրենսդիր իշխանությունները, և ժամանակն է բնականոն աշխատանքի անցնելու: Ես կարծում եմ, որ անցել է մեր երկրի ներսում ներքին թշնամիներ փնտրելու և նրանց դեմ մտացածին պայքար մղելու ժամանակը: Եթե վարչապետը մատնանշում է այն հանգամանքը, թե պետական համակարգն ընդդիմանում է հեղափոխությանը կամ հակահեղափոխական է, ապա ներեցեք, որտե՞ղ է այդ հայտարարությանը հաջորդած հրաժարականների շքերթը: Եթե նման բան կա, ապա տրամաբանորեն պետք է տեղի ունենային աղմկահարույց հրաժարականներ, մարդիկ պետք է լքեին իրենց պաշտոնները, եթե իրականում կային այդպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ»:
«Ներեցեք, որտե՞ղ է վարչապետի հայտարարությանը հաջորդած հրաժարականների շքերթը»․ Իվետա Տոնոյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նոնսենս որակեց իշխանության բարձր օղակների պաշտոնյաների աշխատավարձերի և պարգևավճարների ֆոնին՝ թոշակների 10% բարձրացումը:
«Ինձ համար իրականում նոնսենս է, երբ տոկոսային հարաբերակցության մեջ ենք նայում. իշխանության բարձր օղակներում ներկայացված պաշտոնյաների աշխատավարձերն արդեն իսկ շեշտակիորեն ավելացել էին, մասնավորապես՝ նախարարների դեպքում այդ գումարը կազմում է 1.5 մլն դրամ, իսկ տարեվերջին էլ իմացանք, որ մի քանի միլիոն դրամների պարգևավճարներ են ստացել բարձր պաշտոններ զբաղեցնողները: Այդ ֆոնին ընդամենը մի քանի հազար դրամով թոշակների կամ աշխատավարձերի բարձրացումը, բնականաբար, առավել քան տարօրինակ է»,-ասաց պատգամավորը:
Իվետա Տոնոյանի համար անհասկանալի է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պետական համակարգի դիմադրության վերաբերյալ հայտարարությունը. «Ինձ համար անհասկանալի է իշխանությունների՝ այս դոնկիխոտյան հողմաղացների դեմ պայքարի սինդրոմը: Իշխանափոխությունից անցել է 1.5 տարի, ձևավորված են գործադիր, օրենսդիր իշխանությունները, և ժամանակն է բնականոն աշխատանքի անցնելու: Ես կարծում եմ, որ անցել է մեր երկրի ներսում ներքին թշնամիներ փնտրելու և նրանց դեմ մտացածին պայքար մղելու ժամանակը: Եթե վարչապետը մատնանշում է այն հանգամանքը, թե պետական համակարգն ընդդիմանում է հեղափոխությանը կամ հակահեղափոխական է, ապա ներեցեք, որտե՞ղ է այդ հայտարարությանը հաջորդած հրաժարականների շքերթը: Եթե նման բան կա, ապա տրամաբանորեն պետք է տեղի ունենային աղմկահարույց հրաժարականներ, մարդիկ պետք է լքեին իրենց պաշտոնները, եթե իրականում կային այդպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ»:
Մանրամասները՝ 168.am-ում: