Ականատես. «Հունվարի կեսերից արդեն հայտնի էր, որ փետրվարին Լիբիայում նման ինչ-որ մի բան նախատեսվում է»
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասուլիսի էին հրավիրված Լիբիայում վերջին իրադարձությունների ականատես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` Լիբիայի «Կիպրական» ընկերության տարածաշրջանային տնօրեն Անի Ղազարյանն ու «Յունայթեդ» (ULC) ընկերության բժշկական սարքավորումների մենեջեր Գևորգ Աստվածատրյանը։
-Լիբիայում իրավիճակը շատ կայուն էր։ Թեկուզ, այն դեպքերը երբ սկսեցին Եգիպտոսում և Թունիսում, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ հնարավոր է՝ նաև Լիբիայում նման իրավիճակ ստեղծվի։ Որովհետև 42 տարի ղեկավարելով՝ Մուամար Քադաֆին այնպիսի պայմաններ էր ստեղծել Լիբիայում, որ գոյություն չունեին ո՛չ կուսակցություններ, ո՛չ էլ ընդդիմադիր որևէ ուժ, որոնք կարողանային իրենց բողոքն արտահայտել։ Բայց ինչ-որ դեպքեր էին տեղի ունեցել 2006թ., որի հիման վրա ժողովրդի մեջ արդեն հուզումներ էին նկատվում։ Եվ հունվարի կեսերից արդեն հայտնի էր, որ փետրվարին նման ինչ-որ մի բան նախատեսվում է,- ասել է Անի Ղազարյանը՝ մեկնաբանելով Լիբիայի վերջին իրադարձությունները։
Ասուլիսի մասնակիցները նշել են, թե տեսնելով, որ երկրի իրավիճակը բարդանում է, դիմել են ՀՀ ԱԳ նախարարությանը, որը ՀՀ քաղաքացիներին այնտեղից տարհանելու նպատակով կապվել է Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հետ։ Եգիպտոսի դեսպանատունն էլ իր հերթին Եգիպտոսում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան միջոցով կապվել է Լիբիայում ՌԴ դեսպանատան հետ, որի օգնությամբ էլ կազմակերպվել է ՀՀ չորս քաղաքացիների տարհանումն այդ երկրից։