Լրահոս

26.02.2011 13:31


Հանցագործություն` ընդդեմ մարդկության

Լոս Անջելեսի հայ երիտասարդները փետրվարի 25-ին բողոքի զանգվածային միջոցառում էին կազմակերպել Ուիլշեր պողոտայի վրա` Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքի առջև: Այն նվիրված էր Սումգայիթում հայերի դեմ իրականացված սպանդի 23-ամյա տարելիցին:

«Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպության նախաձեռնած միջոցառմանը մասնակցեց մի քանի հարյուր մարդ: Ադրբեջանի հյուպատոսության առջև նրանք վանկարկում էին «Ադրբեջան, դադարի՛ր հովանավորել ահաբեկությունը», «Ալիև, դադարի՛ր ատելություն սփռել», «Ադրբեջան, ձեռքերդ հեռու Հայաստանից և Ղարաբաղից», «Ամերիկահայ համայնքը պատրաստակամ է պաշտպանել ՀՀ անվտանգությունը» և այլ կարգախոսներ:

Ցուցարարները նաև այդ կարգախոսների անգլերեն գրությամբ պաստառներով անցորդներին տեղեկացնում էին իրենց բողոքի մանրամասներին:

Հայ ցուցարարներին միացան նաև օտարազգիներ`իրենց մասնակցությունը բերելով մարդկության դեմ իրականացված հանցագործությանն արժանի գնահատական տալու` հայ ժողովրդի պահանջին:

Այս խորագրի վերջին նյութերը