Տնտեսական

14.01.2020 12:38


Բանկային գաղտնիքի մասին աղմկահարույց նախագծի քննարկումը հետաձգվեց (տեսանյութ)

Բանկային գաղտնիքի մասին աղմկահարույց նախագծի քննարկումը հետաձգվեց (տեսանյութ)

Ազգային ժողովում հունվարի 14-ին տեղի է ունենում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Մինչև հարցերի քննարկմանն անցնելը օրակարգում ներառված հարցերից երկուսի քննարկումը հետաձգվեց:

Առաջին հարցը վերաբերում էր «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, որի քննարկումը հետաձգել առաջարկեց իմնական զեկուցող ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը. «Հիմա վերլուծություններ, թվային շարքեր ենք անում, որպեսզի պատգամավորների հետ առանձին աշխատենք և փաստարկներն առարկայական դարձնենք մինչև որոշում կայացնելը»:

Նշենք, որ բավականին մեծ աղմուկ հանած և քննադատությունների արժանացած «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը կառավարությունն արդեն ընդունել է:

2-րդ հարցը, որի քննարկումը ևս հետաձգվեց, վերաբերում էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին: Հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյանը նշեց. «Այն առնչվում է երաշխավորության ինստիտուտի համակարգի վերանայմանը և նկատի ունենալով ամանորյա տոները, երևի կառավարությունն ծանրաբեռնավածությունից ելնելով չի հասցրել քննարկել: Դիմել են ինձ, որպեսզի այն հետաձգվի մինչև հաջորդ ԱԺ լիագումար նիստ»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը